Logo

Location Հասցե

ՀՀ, ք. Երևան Արշակունյաց 57/4

Գարեգին Նժդեհ 48/2

phone (+374)11 226 484

Զանգահարեք մեզ հիմա

Մեր մասին

«ԷՔՍՏՐԱԼԱԲ» ՍՊԸ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ովքեր ենք մենք

«ԷՔՍՏՐԱԼԱԲ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2024 թվականին՝ նպատակ ունենալով մատուցել որակյալ ծառայություններ սերտիֆիկացման և փորձարկման ոլորտում։ Ընկերությունը գործում է ՀՀ օրենքների և միջազգային ստանդարտների հիման վրա՝ տրամադրելով վստահելի և ժամանակակից լուծումներ։ Մեր թիմը բաղկացած է բարձր որակավորում ունեցող մասնագետներից, ովքեր վերապատրաստվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Մեր լաբորատորիան, հագեցած նորագույն սարքավորումներով, իրականացնում է փորձարկումներ միջպետական ստանդարտների ՀՀ և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի համաձայն, ինչով ապահովվում է նշված արտադրատեսակների անվտանգությունը։

who-we-are

Մեր մասին

«ԷՔՍՏՐԱԼԱԲ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2024թ․–ին, ունի իրավաբանական անձի կարգավիճակ և համարվում է շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առևտրային կազմակերպություն։ Ընկերությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասին» ՀՀ օրենքով և այլ օրենքներով, ՀՀ–ի իրավական ակտերով և իր կանոնադրությամբ։ Ընկերության կազմում գործում է փորձարկման լաբորատորիա, որը հավատարմագրված է համաձայն ՀՀ հավատարմագրման մասին օրենքի: ՀՀ էկոնքմիկայի նախարարի №3848-Ա առ 12․12․2025թ․ հրամանի համաձայն փորձարկման լաբորատորիան նշանակվել է Եվրասիական տնտեսական միության և ՀՀ տեխնիկական կանոնակարգերով սահմանված արտադրանքի (օբյեկտի) և ցուցանւշների համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող մարմին, շնորվել է նշանակման վկայական և նույնականացնող համար, գրանցվել է համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող մարմինների գրանցամատյանոմ։

porcarkman_laborotory
porcarkman_laborotory

Լաբորատորիան իրականացնում է փորձարկումենր հետեվյալ կանոնակարգերով՝

  1. ՄՄ ՏԿ 005/2011 «Փաթեթվածքի անվտանգության մասին»
  2. ՄՄ ՏԿ 007/2011 «Երեխաների և դեռահասների համար նախատեսված
    արտադրանքի անվտանգության մասին»
  3. ՄՄ ՏԿ 008/2011 «Խաղալիքների անվտանգության մասին»
  4. ՄՄ ՏԿ 009/2011 «Oծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին»
  5. ՄՄ ՏԿ 017/2011 «Թեթեւ արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին»
  6. ՄՄ ՏԿ 019/2011 «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին»
  7. ՀՀ Կառավարության որոշում 6 դեկտեմբերի 2004 թվականի N 1795-Ն «Մակերեվութաակտիվ միջոցների եվ մակերեվութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»
  8. ՀՀ Կառավարության որոշում 16 հունիսի 2023 թվականի N 957-Ն «Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը հաստատելու և հայաստանի հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1546-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»

Լաբորատորիան հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով և չափման միջոցներով, որոնց համալրումը կրում է շարունակական բնույթ, ինչը հնարավորություն է ստեղծում կատարել արագ, ճշգրիտ և հուսալի փորձարկումներ:

Միջլաբորատոր համեմատական փորձարկումների մասնակցություն

«ԷՔՍՏՐԱԼԱԲ» ՍՊԸ-ի փորձարկման լաբորատորիան շարունակաբար մասնակցում է համեմատական որակավորման փորձարկումների (PT-Proficiency Testings) և միջլաբորատոր համեմատական փորձարկումների (ILC-Interlaboratory Comparisons), ինչպես նաև ներլաբորատոր համեմատական փորձարկումների:
Այս համեմատությունների նպատակն է ապահովվել լաբորատորիայի կոմպետենտությունը, գնահատել չափումների/փորձարկումների ճշգրտությունը, մշտապես վերահսկել կատարվող փորձարկումների որակը և բավարարել սպառողների պահանջները համաձայն ԻՍՕ/ԻԷԿ 17025 ստանդարտի:

porcarkman_laborotory

Մենք համագործակցում ենք հետեվյալ ընկերությունների հետ

  1. «Մեդիսար» արդյունաբերական քիմիայի ներմուծման ընկերություն (ՍՊԸ)
  2. «ԹԱԳ ՀԷՄ» արդյունաբերական քիմիայի ներմուծման ընկերություն (ՓԲԸ)
  3. «Կոնցեռն–Էներգոմաշ» ՓԲԸ
  4. «Ա․Ի․ Ալիխանյանի անվ․ Ազգային Գիտական Լաբորատորիա»
  5. OOO «Деловой учебный центр»
  6. OOO «НП МСИ»
  7. OOO «ЦМКТ КОМПЕТЕНТНОСТЬ»
  8. «Էվրի դեյ» ՓԲԸ
  9. «Դելտա Գիտաարտադրական Կենտրոն» ՍՊԸ
  10. OOO «ХромЛаб», РФ
  11. «ՍՄԱՐԹԱԳՐՈ» ՓԲԸ
  12. OOO «ЛАБТЕХ»
  1. «ՍԴԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
  2. «Կրիոգենիկա» ՍՊԸ
  3. «Հասմիկ Օհանյան» ԱՁ
  4. «ՄՏԿ» ՓԲԸ
  5. «Ստանդարտացման և չափագիտության
    ազգային մարմին» ՓԲԸ
  6. Западно-Казахстанский филиал АО
    «Национальный центр экспертизы
    и сертификации»
  7. ТОО «МЕКАН ЦМ»
  8. «Էյեմ Փարթներս» ՍՊԸ
  9. «Ալիաս» ՍՊԸ
  10. «Յուքոմ» ՍՊԸ
  11. «Վահագն Պետրոսյան» ԱՁ
  12. «Շեն Տանիք» ՍՊԸ

Մեր Անձնակազմը

Մեր անձնակազմը բաղկացած է բարձր որակավորում ունեցող մասնագետներից։

Տեսնել Անձնակազմը

EXTRALAB ընկերության նորություններին

ծանոթանալու համար սեղմեք Ավելին

Մատուցում ենք հետեվյալ ծառայությունները