EXTRALAB ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

Ովքեր ենք մենք

«ԷՔՍՏՐԱԼԱԲ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2024 թվականին՝ սերտիֆիկացման և փորձարկման ոլորտում որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով։ Ընկերությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային ստանդարտների հիման վրա։

Մեր բարձր որակավորում ունեցող մասնագետները վերապատրաստվել են Հայաստանում և արտերկրում։ Ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիան իրականացնում է փորձարկումներ միջպետական ստանդարտների, ՀՀ և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի համաձայն։

EXTRALAB լաբորատորիայի սարքավորումներ և աշխատանքային տարածք
2024Հիմնադրման տարի
085/T-147Հավատարմագրման վկայագիր
ISO/IEC 17025Որակի միջազգային ստանդարտ
EXTRALAB

Ընկերության և լաբորատորիայի մասին

«ԷՔՍՏՐԱԼԱԲ» ՍՊԸ-ն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող առևտրային կազմակերպություն է։ Ընկերության կազմում գործում է ՀՀ հավատարմագրման մասին օրենքի համաձայն հավատարմագրված փորձարկման լաբորատորիա։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի 12.12.2025 թ. №3848-Ա հրամանի համաձայն լաբորատորիան նշանակվել է ԵԱՏՄ և ՀՀ տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող մարմին։ Լաբորատորիային տրվել է նշանակման վկայական և նույնականացնող համար։

ISO/IEC 17025

Տեխնիկական կանոնակարգեր

Լաբորատորիան իրականացնում է փորձարկումներ հետևյալ տեխնիկական կանոնակարգերով՝

  1. ՄՄ ՏԿ 005/2011 «Փաթեթվածքի անվտանգության մասին»

  2. ՄՄ ՏԿ 007/2011 «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին»

  3. ՄՄ ՏԿ 008/2011 «Խաղալիքների անվտանգության մասին»

  4. ՄՄ ՏԿ 009/2011 «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին»

  5. ՄՄ ՏԿ 017/2011 «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին»

  6. ՄՄ ՏԿ 019/2011 «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին»

  7. ՀՀ Կառավարության №1795-Ն որոշում՝ լվացող և մաքրող միջոցների մասին

  8. ՀՀ Կառավարության №957-Ն որոշում՝ կենցաղային և սանիտարահիգիենիկ թղթե ու քիմիական թելքերից արտադրանքի մասին

PT+ILC
ISO/IEC 17025

Միջլաբորատոր համեմատական փորձարկումներ

Լաբորատորիան շարունակաբար մասնակցում է որակավորման փորձարկումների (PT), միջլաբորատոր համեմատությունների (ILC) և ներլաբորատոր համեմատական փորձարկումների։ Դրանք հաստատում են լաբորատորիայի կոմպետենտությունը, գնահատում չափումների ճշգրտությունը և ապահովում փորձարկումների որակի մշտական վերահսկումը՝ ISO/IEC 17025-ի պահանջներին համապատասխան։

EXTRALAB

Մեր գործընկերները

Ծանոթանալ մեր թիմին
«Մեդիսար» / Medisar«ԹԱԳ ՀԷՄ» / TAG HEM«Կոնցեռն–Էներգոմաշ» / Concern–EnergomashA. I. Alikhanyan National Scientific LaboratoryBusiness Training CenterNP MSICMKT CompetenceEvery DayDelta Research and Production CenterChromLabSMARTAGROLABTECHSDD GroupCryogenicsHasmik OhanyanMTKNational Body for Standardization and MetrologyNational Center for Expertise and CertificationMEKAN CMAM PartnersAliasUcomVahagn PetrosyanShen Taniq